Բավ է պառակտվել
03-08-2023 11:01

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կոչ է արել Պետդեպարտամենտին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Արցախի շրջափակման պատճառով

Միջազգային հանրությունն, այդ թվում՝ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը, կարող են և պետք է հստակ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու Արցախում հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։

«Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել բոլոր առկա դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցները, այս շրջափակմանը վերջ տալու համար»,- գրել է Փալոնը։

Նա հիշեցրել է, որ շաբաթ օրը ադրբեջանական ուժերը բերման են ենթարկել արցախցի խաղաղ բնակչի, ով բուժման նպատակով տեղափոխվում էր Հայաստան։ Սա մարդու իրավունքների խախտում է, վտանգավոր նախադեպ է ստեղծվում՝ անհիմն պնդելով, որ նա հանցագործ է, քանի որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։

«Դրանից հետո (Ադրբեջանի նախագահ Իլհամ-խմբ.) Ալիևը հասկացրեց, որ ինքը խաղաղություն չի ուզում, երբ չեղարկեց Արցախի ղեկավարության հետ ծրագրված բանակցությունները, որոնք պետք է կայանային այս շաբաթ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Նրա գործողությունները նաև ցույց են տալիս, որ. նա շահագրգռված չէ Արցախում հայերի անվտանգության խնդիրները լուծելով»,- գրել է Փալոնը։

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ սննդամթերքը, դեղորայքն ու էներգետիկ ռեսուրսները հասնեն արցախահայությանը։ Սա միջազգային իրավունքի խախտում է և Ալիևի ռեժիմի կողմից այդ մարդկանց դեմ ուղղված էթնիկ զտումների ակնհայտ արշավ։

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում միջազգային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին
Արցախի ԱԺ նախագահը ճնշում է ակնկալում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խորհրդարաններից՝ ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու համար
POLITICO-ն տեղեկացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի գաղտնի բանակցությունների մասին
Ադրբեջանը ձգտում է արտոնագիր ստանալ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ