Բավ է պառակտվել
09-09-2014 11:35

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառեն

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառեն՝ Ուկրաինայի դեպքերի լույսի ներքո, այս մասին պնդում է ամերիկյան վարչակազմը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին:
Ըստ ներկայացուցչի՝ ԱՄՆ-ի կառավարությունը հավատարիմ է նույն այն դիրքորոշմանը, որը Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ներկայացրել էր նախագահ Բարաք Օբաման:
Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանի հանդեպ նման քաղաքականության պատճառը Ուկրաինայում վերջինիս ագրեսիվ գործողություններն են:
«ԱՄՆ-ն եւ Եվրոպան ավարտում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդլայնման քայլերի մշակումը», — հավելել է ԱԱԽ-ի ներկայացուցիչը:
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն կսպասի ԵՄ-ի հերթական քայլին՝ գործողությունները համաժամանակյա ձռնարկելու համար, թե՞ միայնակ միջոցներ կձեռնարկի, ԱԱԽ-ի ներկայացուցիչը չի պատասխանել: