Բավ է պառակտվել
10-09-2015 18:01

ԱՄՆ-ը օգնում է քրդական պետություն ստեղծել.փորձագետ

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր խոսելով հարևան Թուրքիայում տեղի ունեցող թուրք-քրդական բախումներից, նշեց. «Եթե հարևանի տանը հրդեհ է, վտանգավոր է նաև քո համար: Թուրքիայում բարդ իրավիճակ է կապված գալիք ընտրությունների հետ, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այսօր ակտիվորեն չեն պաշտպանում Թուրքիայի շահերը: ԱՄՆ-ը այսօր օգմուն է քրդերին, խոսք է գնում քրդակիան պետություն ստեղծելու մասին, դրանով ԱՄՆ կփորձի զսպել Թուրքիային և վերահսկել տարածաշրջանը»:

Ինչ վերաբերվում է Սիրիական խնդրին ապա բանախոսն ասաց, որ ՌԴ-ն որոշ ժամանակ առաջ փորձում էր ուժեր համախմբել այդ՝ խինդիրը լուծելու նպատակով, սակայն կողմերն այնքան հակասություններ ունեին, որ որևէ միություն չկայացավ. «Իրարամերժ ուժեր էին փորձում համախբել՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան, որոնք պատերազմում են Եմենում, նույն ԱՄՆ-ն, Թուրքիան: Քանի որ դա հաջողություն չի բերում Պուտինը առաջարկում է նոր զինատեսակներ փոխանցել Ասադի ռեժիմին: Ռուսական ինքնաթիռները սկսել են ժամանակ առ ժամանակ հարվածել ԻԼԻՊ-ի դիրքերին, ինչը կարող է փոխել իրավիճակը Սիրիայում, բայց ոչ կոորդինալ ձևով, քանի որ Ասադի հսկողության տակ քիչ բան է մնացել»: Բանախոսը նկատեց, որ ՌԴ-ն կարծես թե այսօր չի պնդում, որ Ասադը մնա իշխանության, բայց եթե Ասադը չմնա, կա վտանգ, որ իսլամիականները կգան իշխանություն, ինչը կհանգեցնի արնահեղության: Ա. Նավասարդյանը նշեց, որ տարածաշրջանի մի քանի պետություն արդեն իսկ գոյություն չունեն. «Սիրան, Իրաքն ու Եմենը դե ֆակտօ գոյություն չունեն, հաջորդը կլինի Լիբանանը: 

Մարինե Բարսեղյան