ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին 1987թ. Պայմանագրի պայմանների խախտման մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Վաշինգթոնի հայտարարությամբ վերգետնյա թունավոր հրթիռի մշակումն ու փորձարկումը լրջորեն խախտում է համաձայնությունը, զուգահեռաբար սպառնում ԱՄՆ և իր դաշնակիցների անվտանգությանը: «ԱՄՆ-ը այն եզրահանգմանն է եկել, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Վաշինգթոնի գնահատմամբ՝ խոսքը «500 կմ-ից 5,5 հազար կմ հեռահարության վերգետնյա թեւավոր հրթիռ չունենալ, չարտադրել եւ չփորձարկելու, կամ նման հրթիռների համար գործարկող հարմարանքներ չունենալ կամ չարտադրելու մասին է», հստակեցրել է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը:Բարաք Օբամայի վարչակազմում հայտարարել են, որ այդ մասին ծանուցել են ռուսական կողմին և պատրաստ են երկկողմանի բանակցությունների:
Բավ է պառակտվել