Բավ է պառակտվել
24-04-2014 08:57

Արմեն Մուրադյանը նշնակվել է Հայաստանի Առողջապահության նախարար, իսկ Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝, Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արմեն Մուրադյանին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հրանուշ Հակոբյանին՝ Սփյուռքի նախարար նշանակելու մասին: Հրամանագրերում, մասնավորրապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հրանուշ Հակոբյանը նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»: