Բավ է պառակտվել
25-04-2022 08:47

Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

«Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ազնիվ հիշատակման Թուրքիայի արգելքը խախտելուց մեկ տարի անց ամերիկահայերն ակնկալում են կոնկրետ քայլեր: Նրանք պահանջում են արդարացիորեն դատապարտել այս ոճրագործությունը և կանել երկրորդ ցեղասպանությունը, որը բխում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից և հարձակումներից։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նախագահ Բայդենը՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված իր երկրորդ հայտարարությունում, որը հրապարակվել է 2022թ․ ապրիլի 24-ին՝ այս ոճրագործության ոգեկոչման Միջազգային օրը, հերթական անգամ սգում է «մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում»։ Հայտարարությունում ասվում է․ «Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության բոլոր դրսևորումների կործանարար ազդեցության նկատմամբ։ Մենք կրկին հանձնառություն ենք հայտնում՝ բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հիշեցրել է, որ նախագահ Բայդենը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելուց հետո, հաստատել է ԱՄՆ-ի՝ հարկատուների կողմից ֆինանսավորվող շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այս օգնությունը նյութապես ուժեղացնում և բարոյապես քաջալերում է «նավթային» բռնապետությունը, որը հակված է ավարտին հասցնելու ցեղասպանությունը հայկական պետության նկատմամբ, երկրի, որը չունեք ելք դեպի ծով և ցեղասպանություն է ապրում։

«Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրա՝ հաշվի առնելու իր այսօրվա պարտականությունները, ոչ մի հակազդեցություն Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական բռնությանը, ոչ մի ուժային հակազդեցություն Անկարայի կողմից այս հանցագործության շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիվ աջակցություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է և պարտավոր է ավելին անել», ասել է Ամբարյանը։

Հայտարարությունում նշվում է, որ 2021 թվականին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց ընդամենը մեկ օր առաջ, նախագահ Բայդենը հրաժարվեց «907-րդ բանաձևի» կատարումից, ինչը թույլ է տալիս շարունակել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին, որը Թուրքիայի հետ միասին 44-օրյա ավերիչ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ։ Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները Արցախի դեմ և ապօրինաբար զորքեր է տեղակայում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և ԱՄՆ կրոնական, էթնիկ և իրավապաշտպան կազմակերպություններից բաղկացած կոալիցիան նախագահ Բայդենին քանիցս կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զինելը:

Հայ Կոնգրեսի խումբը, ANCA-ի կողմից աջակցություն ստացած նամակում, որը պետք է ուղարկվի հաջորդ շաբաթվա սկզբին, կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և ավելացնել ԱՄՆ-ի օգնությունը Արցախին և Հայաստանին մինչև 150 միլիոն դոլար՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումների արդյունքում առաջացած և շարունակվող մարդասիրական կորուստները հաղթահարելու համար: Նշվում է, որ դրա արդյունքում 100.000 բնիկ հայեր ստիպված են եղել լքել իրենց տները Արցախում, ինչը հանգեցրել է շարունակվող հումանիտար աղետի։