Բավ է պառակտվել
01-09-2023 14:14

Անդրանիկ Թևանյանը դադարեցրել է նախընտրական քարոզարշավը Երևանում և թիմակիցների հետ մեկնել Ադրբեջանի կողմից գնդակոծվող Սոթք

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է սահմանին սրման ֆոնին մայրաքաղաքում այսօրվա նախընտրական քարոզարշավի հանդիպումները չեղարկելու մասին։
«Ադրբեջանն այսօր հարձակվել է Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ, ցավոք սրտի, ունենք 2 զոհ, 1 վիրավոր։ Հարձակումները թշնամու կողմից շարունակվում են: Ելնելով ստեղծված իրավիճակից մենք դադարեցնում ենք մեր նախապես պլանավորած հանդիպումները, քարոզչական այցերը և այս պահին թիմակիցներով մեկնում ենք Սոթքի ուղղությամբ տեղում իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու, ձեզ հաղորդելու, տեղի բնակչության հետ շփվելու, նրանց կողքին լինելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Օգոստոսի 10-ին Թևանյանը վայր դրեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, որպեսզի գլխավորի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը։
Ավագանու ընտրությունները նշանակված են այս տարվա սեպտեմբերի 17-ին, դրանց մասնակցության համար ԿԸՀ-ն գրանցել է 13 քաղաքական կուսակցություն և 1 դաշինք։ Հաղթող քաղաքական կուսակցությունը կառաջադրի Երևանի նոր քաղաքապետի թեկնածությունը։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերից։ Հայկական կողմը հայտնել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 11:20-ի դրությամբ Սոթքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել էր։
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Երևանը հայտնել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինտեխնիկայի և լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման, ինչպես նաև Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին։

Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը
Պուտինն ասել է, որ իր կայացրած որոշումները ոչ միայն փրկեցին Ռուսաստանը, այլեւ երկիրը հետ բերեցին անդունդի եզրից.