Բավ է պառակտվել
02-10-2014 12:58

Տարիների ընթացքում ձևավորված քաղաքական համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ.Ա.Ղուկասյան

«Հոկտեմբերին նախատեսված եռյակի հանրահավաքին իշխանափոխության կոչեր կհնչեն և սոցիալական ակտիվությունը կբարձրանա»,-այսօր լրագրողների հետ անդիպման ընթացքում նշեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը. «Դժվարանում եմ ասել՝ լայն սոցիալական շերտեր կմիանա՞ն, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ հանրահավաքն արձագանք ունենալու է»: Ըստ բանախոսի համոզման՝ տարիների ընթացքում ձևավորված քաղաքական համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ: Անրադառնալով նոր ձևավորվող «Խաղաղություն և զարգացում» կուսակցության հիմնադրմանին Անդրիաս Ղուկասյանը նշեց,. «Ես աջակցում եմ Արցախում ստեղծվող այդ կուսակցությանը և գտնում եմ, որ Հայաստանում էլ նման կուսակցության հիմնումը նոր տեսակի քաղաքական ուժ կբերի քաղաքական դաշտ»: Խոսելով սահմանադրական բարեփոխումներից, քաղաքական գործիչն ընդգծեց, որ այն հասարակությունում, որտեղ կա իշխանության բաժանում և պաշտպանված չեն մարդու իրավունքները, չկա Սահմանադրություն, հետևաբար մենք այսօր չունենք Սահմանադրություն, որովհետև չկա իշխանությունների բաժանում: «Ամբողջ պետական իշխանության մենաշնորհը կուտակված է մի քանի մարդկանց ձեռքում»,- ասաց նա և ավելացրեց, որ այդ վիճակը փոխելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: