Բավ է պառակտվել
10-12-2021 18:37

Անգելա Մերլկելը մտադիր է ինքնակենսագրական գիրք գրել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է գիրք գրել, որտեղ ներկայացված կլինի նրա ինքնակենսագրությունը, գրում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Der Spiegel-ը։

Ըստ թերթի՝ գիրքը գրելուն կմասնակցի կառավարության նախկին ղեկավարի մտերիմ Բեատե Բաումանը, ով երկար տարիներ եղել է Մերկելի խորհրդականը։ «Կանցլերը չի ցանկանում պատմել իր կյանքը։ Նա կուզենար բացատրել հիմնական քաղաքական որոշումները իր խոսքերով և հիմնվելով սեփական կլանքի ուղու վրա»,- ասել է Բաումանը։

Միաժամանակ նշվում է, որ գիրքում կներառվեն այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսին են ֆինանսական և միգրացիոն ճգնաժամերն, ինչպես նար կորոնավիրուսի համավարակը։ Սպասվում է, որ Մերկելի կենսագրությունը գրելու համար կպահանջվի երկու-երեք տարի:

Միաժամանակ, ինչպես ընդգծել է Բաումանը, կենսագրության ստեղծման գործում այլ հեղինակների ներգրավելու ծրագրեր չկան։ «Ես և [նախկին] կանցլերը միանգամայն վստահ ենք, որ եթե գրենք այս գիրքը, դա կանենք միասին՝ առանց «ուրվական հեղինակների», առանց պատմաբանների և առանց լրագրողների», - եզրափակել է նա։

Չորեքշաբթի օրը Գերմանիայի նոր կանցլեր դարձավ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։ Նրա օգտին քվեարկեց Բունդեսթագի 395 պատգամավոր, դեմ՝ 303 խորհրդարանական։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Շոլցին հանձնեց կանցլերի պաշտոնում նշանակվելու մասին պաշտոնական հրովարտակը, և նա երդվեց իր կաբինետի անդամների հետ միասին։ Այսպես վերջնականապես ավարտվեց Մերկելի կառավարման 16-ամյա դարաշրջանը։

Մերկելը (ի ծնե՝ Կասներ) ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին Համբուրգում՝ լյութերական հովվի և ուսուցչուհու ընտանիքում։ 2000 թվականին նա դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն (ՔԴՄ) կուսակցության նախագահը (ՔԴՄ պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը)։ 2002-2005 թթ. գլխավորել է ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունը։ 2005 թվականի նոյեմբերի 22-ին Բունդեսթագը Մերկելին ընտրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր, նույն օրը տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը։ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին նա պաշտոնապես վայր դրեց լիազորությունները։