Բավ է պառակտվել
25-10-2014 11:02

Եռյակի ղեկավարների միջեւ տարաձայնություններն ակնհայտ են

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» հանդես են գալիս որպես եռյակ, սակայն երեկվա հանրահավաքի ժամանակ այս կուսակցությունների ղեկավարների ելույթներն ընդգծեցին նրանց միջեւ առկա տարաձայնությունները։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն հստակեցնում իրենց պահնաջների ժամանակացույցը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը եւ որպես արտահերթ ընտրությունների ժամկետ նշեց մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ ինքը կողմ է ազատամարտիկների կողմից նստացույց սկսելու պահանջին, մինչդեռ ԲՀԿ նախագահն ասաց, որ ոչ մի նստացույց էլ չի լինելու:
Այս ամենը եւ էլի շատ հակասություններ ցույց են տալիս, որ եռյակի անդամ կուսակցությունների միջեւ չկա ոչ միայն միասնություն, այլեւ նույնիսկ տարրական մեխանիզմներ, որոնք կօգնեին ի ցույց չդնել կամ չընդգծել այդ հակասությունները»։