Բավ է պառակտվել
19-02-2015 08:57

ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հավաստիացրել է, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները իր գործընկերոջ նկատմամբ բռնությունը դադարեցնելու նպատակով: Ինչպես ասված է կուսակցության հայտարարության մեջ, ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին: ՀԱԿ-ը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ հայտարարությանը և հավաստիացնում է, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները իր գործընկերոջ նկատմամբ բռնությունը դադարեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ ՀԱԿ-ը հայտարարել է, որ կշարունակի անօրեն ռեժիմը վերացնելու և Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ իր վճռական պայքարը և հրավիրում է մարտի 1-ին՝ 15:00-ին, Ազատության հրապարակ գալիք համազգային հանրահավաքին մասնակցելու: Քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել հանրահավաքի մասին ծանուցումը: Ինչպես նշված է հայտարարության մեջ, հանրավահավաքին կկատարվի ստեղծված իրավիճակի վերլուծությունը և կներկայացվեն համազգային շարժման հետագա ծրագրերը: