Բավ է պառակտվել
30-03-2015 10:11

ՀԱԿ-ը քննադատեց իշխանություններին Գյումրիի պատահարի համար

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ տեցի ունեցած պատահարի կապակցությամբ: Մասնավորապես հայտարարության մեջ նշված է, որ մարտի 28-ին Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ըստ էության ոստիկանների մասնակցությամբ, և անտարբերության պայմաններում հանրահավաքին խոչընդոտելու նպատակով ժամանած սադրիչները դանակահարեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչյա Միրզոյանին: Ըստ ՀԱԿ-ի հայտարարության՝ քաղաքական խոսքից և պետական մտածելակերպից զուրկ Սերժ Սարգսյանի «ռեժիմը» շարունակում է իր հույսերը կապել քրեական և «գողական» մեթոդների հետ: Պետության և իշխանության համար ամոթալի գործողոթյունների շարանը, որը ցուցադրում է սեփական քաղաքական հակառակորդների դեմ սեփական անզորությունը, օրեցօր աճում է: Ինչպես նշել են ՀԱԿ-ում, նմանատիպ բռնության զոհ են դարձել Ազատամարտիկների միության խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրիկ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի Հրազդանի ստորաբաժանման ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Ինչպես նշվածէ ըննդիմադիր կուսակղության հայտարարության մեջ, Գյումրիում տեղի ունեցած փոքրոգի դանակահարությունը տվյալ շղթայի հերթական օղակն է: ՀԱԿ-ը դատապարտել է «իշխանությունների հերթական ահաբեկչական գործողությունը» և համարում է, որ նման մեթոդներով ռեժիմը ընդգծում է իրենից հնարավորինս արագորեն ազատվելու անհրաժեշտությունը: