Բավ է պառակտվել
02-02-2016 09:08

Անկարան հույս ունի շարունակել «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները Մոսվայի հետ

Անկարան նախկինի պես «Թուրքական հոսքը» որպես կոմերցիոն նախագիծ է գնահատում և կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է բանակցեն համաձայնագրի մանրամասների հարցում։
Այդ մասին հայտնել է Վաշինգտոնում թուրքական առաքելության ղեկավարի տեղակալ Թուղար Թունջերը։
«Մենք դեռ «Թուրքական հոսքը» կոմերցիոն նախագիծ ենք գնահատում։ Եթե Ռուսաստանը ցանկանա բանակցել, ապա մենք կարող ենք գալ ու քննարկել դա։ Երկու կողմերը պետք է նստեն ու քննարկեն համաձայնագրի մանրամասները, ինչպես դա արել ենք տասը տարի առաջ «Կապույտ հոսքի» հարցով»,-ասել է նա։