Բավ է պառակտվել
14-10-2015 12:21

Ես կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին. Արա Աբրահամյան

«Ես հիմա որոշումը կայացրել եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Իմ համար հիմա աշխատում են մեծ քանակությամբ մարդիկ, կազմում են ծրագրեր», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Խորհրդարանական ընտրություններին, ըստ բանախոսի, մասնակցելու երկու հավանական ձև կա` նոր կուսակցություն ստեղծելը կամ արդեն գոյություն ունեցող կուսակցության հետ միասին ընտրություններին մասնակցելը: «Ամենահավանականը նոր կուսակցություն ստեղծելն է, չեմ բացառում նաև ինչ-որ մի կուսակցության հետ ընտրություններին միասին գնալը», -հայտարարեց Աբրահամյանը` ընդգծելով, որ կուսակցության գաղափարախոսության կամ անելիքների մասին վերջնական որոշումը կկայացվի մարտին: Նա ասաց, որ Հայաստանում խնդիրները լի են, չի քննադատելու ոչ մեկին, ուղղակի գալիս է խնդիրները լուծելու:Հարցին, թե ինքը հայաստանյան օրենսդրությամբ իրավունք ունի՞ Հայաստանում երկար տարիներ չապրելով, կուսակցություն ստեղծել ու մասնակցել ընտրություններին, Աբրահամյանը պատասխանեց. «200-250 իրավաբաններ ունեմ ու իմ համար տարբեր աշխատանքներ են տանում, կպարզեն, կուսումնասիրեն: Ես Հայաստանի քաղաքացի եմ, գալիս եմ շուտ-շուտ Հայաստան, այցելում եմ իմ Մալիշկա գյուղ: Այնպես որ որևէ խախտում չի լինի»: