Բավ է պառակտվել
04-11-2015 13:21

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն ամբողջովին թատերականացված էին. Ա.Պապյան

Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններում որևէ անակնկալ չկար, ու ամեն ինչ գեղեցիկ նկարված էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշելով, որ ձևականորեն խորհրդարան են մտել, բացի իշխող կուսակցություններից, ևս 11-ը՝ ներկայացելով մեկական կամ երկուական պատգամավոր։ 
«Ընդդիմությունից իրականում մարդ չկա, ու ամեն ինչ թատերականացված է։ Ընտրություններին Արևմուտքը կոշտ գնահատական տվեց, իսկ ՌԴ-ն գնահատեց արդար։ Սա կարող է տանել նրան, որ Ալիևը ավելի մեկուսանա, ու դա կարող է ուղարկել Ադրբեջանին Ռուսաստանի գիրկը, ինչը մեզ համար բացասական հետևանք կարող է ունենալ»,-ասաց նա։ 
Վերլուծաբանը նշեց, որ վերջերս ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ անընդունելի է ՌԴ-ի կողմից զենքի մատակարարումը տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ հավասարակշռության խախտումը ձեռնտու չէ ոչ միայն Հայաստանին, այլ նաև Արևմուտքին։ 
«Եթե մենք ճիշտ կարողանանք խաղալ, կկարողանանք պահպանել անկախության այն մասը, որն ունենք»,-ասաց նա։