Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Արևմտահայերի ազգային խորհրդի փոխնախագահ Արագած Ախոյանը նշեց, որ ըստ փորձագետները՝ Էրդողանն ու Դավութօղլուն ճշմարիտ թուրքական քաղականություն են վարում: «Ամեն դեպքում, Թուրքիայում դրական քայլերը նկատելի են, դա նկատելի է Թուրքիա մեր այցելություններից և այնտեղ կազմակերպող միջոցառումներից: Մենք ամեն տարի Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված համաժողովներ ենք կազմակերպում, որոնց ընթացքում ելույթներ ենք ունենում, քննարկում Թուրքիայի ապագան՝ փաստելով, որ առանց Հայոց ցեղասպանության հարցի լուծման Թուրքիան ապագա չունի: Սրա հետ համաձայն են թուրքական քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ», - մանրամասնեց ԲՀԿ-ական պատգամավորը: Բանախոսը նաև համոզմունք հայտնեց, որ Թուրքիայում արձանագրված փաստերը վկայում են այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի համար չարյաց փոքրագույնն են:
Բավ է պառակտվել