Բավ է պառակտվել
23-11-2020 18:10

Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահրամ Դումանյանը նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,-ասված է հրամանագրում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Դումանյանը նշանակվեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարար:

Կրթություն
ԵՊՀ, Երեւան; ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա

Գիտական աստիճան
ֆ.մ.գ.դ. – «Երկրորդ կարգի ընդհանուր էլիպսական հավասարումների համար Դիրիխլեի խնդրի մասին», 2012, ԵՊՀ, ք. Երևան
ֆ.մ.գ.թ. – «Հիպերբոլական հավասարումների լուծումների հավասարաչափ քվազիասիմպտոտիկայի մասին», 1990, ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա

Աշխատանքային փորձ
ԵՊՀ, Երեւան; ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա; Ս.Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն, Վարշավա, Լեհաստան; Թրիերի համալսարան, Գերմանիա; Պադերբորնի համալսարան, Գերմանիա

Կարդացվող դասընթացներ
Դիֆերենցիալ հավասարումներ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզ

Մասնակցությունը դրամաշնորհների
DAAD, Գերմանիա, 2003, 2006, 2011

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ, մասնագիտական խորհդի անդամ

Պարգևներ
ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ