Բավ է պառակտվել
28-06-2018 18:52

Առաջիկայում Բաղրամյան 26-ը նորից դառնալու է նախագահի նստավայր

Առաջիկայում Բաղրամյան 26-ը նորից դառնալու է նախագահի նստավայրը և կառավարությունն ունենալու է միայն մեկ նստավայր, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստի ժամանակ։

Ըստ «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» օրինագծի, ինչպես արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, «Կառավարությունը վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանում Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքի Բաղրամյան 26 և Հանրապետության Հրապարակ կառավարության տուն 1-ը։ Օրենքի պահանջն է, որը կատարվում է»։

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ համարեց, որ վարչապետը պետք է երկու շենքում տեղակայված լինի։

«Չենք մոռացել, թե նախկինում ինչն ենք քննադատել, որովհետև հիմա այդ կապակցությամբ նաև քննադատություններ են հնչում, որ մենք կառավարությունում հայտնվելով մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել, ամենևին այդպես չէ։ Այն, ինչ քննադատել ենք, մենք ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք», - ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից։

«Այդ նստավայրը ժամանակի ընթացքում կվերադարձնենք նախագահի աշխատակազմին՝ ինչպես նախկինում եղել է», - ասաց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ այս պահին արարողակարգային խնդիրներ ունեն լուծելու՝ կապված վարչապետի և նախագահի պարտականությունների հետ, մասնավորապես՝ նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, հետևաբար՝ այժմ այս որոշման կայացումը ընդամենը օրենքից բխող տեխնիկական լուծում է։