Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անրադառնալով նոր կառավարության ծրագրին ու դրա ընդունման ձևին, համոզմունք հայտնեց, որ նախագահ Սարգսյանը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը: «Սերժ Սարգսյանի 1-ին պարտությունը ընդդիմության ճնշմամբ վարչապետի փոփոխությանը գնալն էր, երբ նա շախմատային լեզվով ասած զոհաբերեց թագուհուն` Տիգրան Սարգսյանին: Երկրորդ պարտությունը՝ ստիպված Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելն էր, որ ԲՀԿ-ին բերի կոալիցիա, բայց դա չհաջողվեց: Իսկ երրորդն այն էր, որ ընդդիմությունը չմասնակցեց կառավարության ծրագրի քվերակությանը», մանրամասեց բանախոսը: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը կարծում է, որ ժամանակն է, որ ընդդիմությունը համախմբվի և գործի, քառյակը վաղուց պիտի քառյակ չմնար, այլ ընդլայնվեր: «Ընդդիմությունը պետք է իր հստակ օրակարգը ձևավորի, համախմբի բոլոր համակիր ուժերին և հրավիրի մեծ հանրահավաք: Շատ կարևոր է, որ հիմնական բաղադրիչը դառնա ժողովուրդը, որովհետև հակառակ դեպքում ընդդիմությունը չի կարող լինել ավելի ուժեղ, քանի որ իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ավելի շատ սարսափում են ժողովրդից»,-եզրափակեց Արամ Հարությունյանը:
Բավ է պառակտվել