Բավ է պառակտվել
14-06-2014 15:05

«Մեր իշխանությունների շնորհիվ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ, այլ՝ ոտքերի տակ». Ա. Հարությունյան

«Այսօր արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում Հայաստանի իշխանությունները տապալվել են: Ցավալի է, բայց փաստ` Հայաստանը դարձել է մանրադրամ գերտերությունների ձեռքին»,-այսօր, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Անրադառանալով Աստանայում Սերժ սարգսյանի պահվածքին, բանախոսն ասաց. «Ակնհայտ է, որ այնտեղ պատասխանները շատ էին, և նա ինչ-որ բան պիտի պատասխաներ: Եթե նա պատասխաներ, նրա հրաժարականը պահանջող մարդիկ և ուժերն անգամ կողջունեին այդ քայլը»:
Խոսելով հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի աղմուկ հանած հայտարարության մասին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը նկատեց, ասելով թե, այնքան են իջել, որ ԱԺ փոխնախագահի մակարդակով ու բարձունքում են դիմավորում ինչ-որ լրատվական ծառայության ղեկավարի, նրան իրավունք են տալիս այդպես խոսել: «Կիսելյովը թեժացրեց հակառուսական տրամադրությունների կրակը և դժվար է ասել` Կիսելյովն իր կամքով դա ասաց, թե այստեղ աշխատեցին հակահայկական ուժերն ու ադրբեջանական լոբբին, որպեսզի հակառուսական կրքեր բոցավառեն երկրում»,-ենթադրեց բանախոսն ու հավելեց. «Մեր իշխանությունների շնորհիվ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ, այլ՝ ոտքերի տակ»:
Gisher.news-ի այն հարցին, թե եթե ՀՀ նախագահը հրաժարական չտա, ո”րը պիտի լինի ընդդիմության հաջորդ քայլը, Արամ Հարությունյանը պատասխանեց.. «Սերժ Սարգսյանը տարբերակ չունի, պիտի հրաժեշտ տա»: