Բավ է պառակտվել
10-05-2014 14:18

Արամ Մանուկյանը հորդորում է երիտասրադ կուսակիցներին լինել մրցունակ և տեղական չափանիշներով, և միջազգային

Ինչպես արդեն gisher.news-ն տեղեկացրել էր Երևանում մեկնարկել է Հայ Ազգային կոնգրես կուսակցության Երիտասարդկան միության համագումարը: Ակնկալվում է, որ միությունը կվերանվանվի Երիտասարդական կոնգրես: Համագումարում կուսակիցներին ողջունեց ՀԱԿ անդամ, ԱԺ ՀԱԿԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հայտարարելով, թե Կոնգրեսի երիտասարդները գրագետ են ու մրցունակ և միանգամայն կարող են փոխարինել ներկայիս իշխող վարչախմբին: «Այն, որ դուք այսքան տարի պահում եք հասարակության հույսը, արդեն իսկ հզոր առաքելություն է: Այն, որ դուք հանդուրժող եք, բաց եք համագործակցության համար, մեր գործընկեր կուսակցությունների ներկայությունը դրա ապացույցն է», - հայտարարեց Արամ Մանուկյանը:
Պատգամավորի համոզմամբ վաղ , թե ուշ իրենք իշխանության գալու են իրենց ունեցած ռեսուրսով ու հորդորեց լինել մրցունակ և տեղական չափանիշներով, և միջազգային:

Հիշեցնենք, որ համագումարին ներկա են նաև «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և Հ. Յ. Դաշնակցության երիտասարդները: