Բավ է պառակտվել
27-01-2014 13:28

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը համանախագահող երկրներին դեռ շահեկան չէ. քաղաքական վերլուծաբան

 Gisher.news-ուն քաղաքական վերլուծաբան Արամ Մանուկյանի հետ փորձեց պարզել, թե ինչ ռազմաքաղաքական նոր խմորումների կբերի Նալբանդյան-Մաեդյարով հանդիպումը:

Քաղաքագետի խոսքով, նախ այն որ նախարարենը հայտատրարեցին, թե երկուստեք պատրաստ են շարունակել խնդրի խախաղ կարգավորման ճանապարհը, արդեն իսկ կանխատեսելի  էր.

ՙ Թեև, մենք բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ ադրբաջանական կողմը գործնականում հետամուտ չի լինում այս սկզբունքին. փորձելով լարվածություն ստեղծել շփման գծում, այդպիսով նպատակ ունենալով լուծել մի շարք խնդիրներ՚,-նշեց քաղաքական վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա զրուցակցիս խոսքով՝ կարելի է ակնկալել որոշ ժամանակով լարվածության մեղմացում սահամանմերձ գոտում, բայց ոչ բուն բանակցային գործընթացում, ինչը պայամանավորված է մի շարք հանգամանքներով.

ՙՆախ և առաջ կողմերի միջև, փաստորեն առայժմ երկողմանի ընդունելի համաձայնություն ձեռք չի բերվել: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բանակցությունների էական առաջընթաց գրանցելու համար միայն հայկական և ադրբեջանական դիրքորոշումը բավարար չէ , դրա համար պետք է հաշվի առնել նաև համանախագահող երկրների` առաջին հեռթին ԱՄՆ-ի և Ռուսատանի հետաքրքրություններն ու իրար հակասող շահերը մեր տարածաշրջանում՚,-ասաց Ա. Մանուկյանն ու համոզմունք հայտնեց, որ այս առումով ներկայումնս երկուսին էլ ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, քանզի դա նրանց լծակներ է տալիս հարկ եղած դեպքում կողմերի վրա ճնշում գործադրելու և իրեն շահերը առաջ տանելու համար:

ՙՈւստի կարելի է ենթադրել, որ խնդրի լուծումը կշարունակվի ձգձգվել, համաենայն դեպս մոտակա հեռանկարում շոշափելի աջառընթաց և առավել ևս խնդրի վերջնական լուծում ակնկալել պետք չէ՚,- եզրափակեց Արամ Մանուկյանը: