Բավ է պառակտվել
23-06-2014 16:20

Ըստ Արամ Սարգսյանի՝ աշնանը ՀՀ-ի բողոքի շարժումները կմիաձուլվեն

Այսօր լրագրողների հետ հանդիմնա ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրում կենսաթոշակային բարեփոխումը հակաիրավական է: «Սկզբում քաղաքացիներին փորձեցին մոլորեցնել «պարտադիր, բայց ոչ պարտադրված» հնչեղ արտահայտությամբ, սակայն թե ինչով է այն «ոչ պարտադրված», անհասկանալի է, եթե վաղ թե ուշ նոր համակարգին պետք է անցնեն բոլորը», ընդգծեց բանախոսն ու ավելացրեց, որ մյուս հակաիրավական քայլը պարտադիր սոցիալական վճարը ներդնելն էր: «Ի՞նչ իրավունքով է դա արվել: Չէ՞ որ նախկինում մենք արդեն վճարում էինք սոցիալական վճարներ, որոնք ընդգրկված են եկամտահարկում: Իսկ այժմ դրանք նորից են սահմանել», - շեշտադրեց ՀԴԿ ղեկավարը:
Նկատենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն ընդունվել են հունիսի 21-ին` խորհրդարանի արտահերթ նիստում:
Անրադառնալով ներքաղաքական կյանքին, Արամ Սարգսյանը նշեց, որ աշնանը Հայաստանի քաղաքացիների բողոքի շարժումները կմիաձուլվեն: «Կարծում եմ աշնանը, երբ ավանդաբար արթնանում է քաղաքական ակտիվությունը, այդ բողոքի շարժումները կամրանան, իսկ կուսակցությունները կմիավորվեն նրանց հետ»,-ասաց նա: