Բավ է պառակտվել
08-09-2014 13:03

«Դավայ, յան տվեք սաղդ ըստեղից». ՀՀ ԱԺ-ում կարծես ոչինչ չի փոխվել

ՀՀ Ազգային Ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը նշանավորվեց լրագրողներ նկատմամբ պատգամավորների կոպիտ ու անհարգալից վարքի դրսևորմամբ։
Երբ ԱԺ նիստերի դահլիճից դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նույն ինքը Շմայսը, լրագրողները մոտեցան հարցեր տալու։ Մինչդեռ պատգամավորը ոչ միայն չկանգնեց գոնե լրագրողներին լսելու համար, «սլանալով» դեպի աշխատասենյակ, այլեւ շատ կոպիտ դիմեց լրագրողներին. «Չե՞ք տեսնում գնում եմ սենյակ»։
Նշենք, որ լրագրողները հետաքրքրվեցին, թե նա մինչեւ ժամը 18:00-ը մնալու է աշխատասենյակո՞ւմ, նա արձագանքեց. «Դավայ, յան տվեք սաղդ ըստեղից»։