Բավ է պառակտվել
19-08-2021 11:21

Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի արտգործնախարար

Հայաստանի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Արարատ Միրզոյանը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախկինում Արարատ Միրզոյանը զբաղեցնում էր Հակաստանի նախորդ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի խոսնակի պաշտոնը։

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը թափուր էր ավելի քան 2,5 ամիս, այն բանից հետո, երբ 2021թ․ մայիսի 31-ին Զոհրաբ Մնացականյանը նախագահի հրամանագրով ազատվեց արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից։