Բավ է պառակտվել
25-01-2023 18:17

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։

Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները
Միրզոյանը և Կլաարը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը և ԵՄ առաքելությունը
Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիրը (տեսանյութ)
ԱԺ խորհրդի նիստին չմասնակցելն իմ իրավունքն է. Արարատ Միրզոյան
Միրզոյանը և Վոլոդինը քննարկել են Մոսկվայում իրավիճակը Ղարաբաղում և երկկողմ հարաբերությունները