Բավ է պառակտվել
02-07-2019 13:35

Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը Մոսյվայում ընթացող “Պառլամենտարիզմի զարգացումը” երկրորդ միփազգային համաժողովի բացմանն իր ելույթում նշել է երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում։

“Մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա”,-ասել է Միրզոյանը:

Նա ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ ռազմատենչ հռետորությունը և ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի:

“Եվ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից և նրանց շահերի մասին, հանուն կայուն խաղաղության”,- ասել է Միրզոյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեց Ադրբեջանից անկախանալուն:

Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանի վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս: 
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: