Բավ է պառակտվել
11-05-2016 11:58

Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե իբր քիմիական նյութ պարունակող չպայթած հրետանային արկ են հայտնաբերել։

Անդրադառնալով այդ հրապարակումներին՝ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված՝ վախի աչքերը մեծ են, տեսնում են և այն, ինչ չկա»։