Բավ է պառակտվել
02-08-2016 14:10

Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանը, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ¬ի նախագահ Դավիթ Սանասարյանն ու «Նոր Հայաստան» ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են: Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով: Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց ուղևորված երթը շեղվել էր երթուղուց և Սարի թաղով մոտեցել Պարեկապահակային ծառայության գնդի տարածքին, ուր հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը: ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով Սարի թաղում ոստիկանությունը հավաքը ցրելու գործողություններ էր իրականացրել, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: