Բավ է պառակտվել
16-05-2022 11:28

Չալաբյանը՝ կալանավայրից․ մենք կարող ենք հաղթել մեր պայքարում

Հայ հասարակական, քաղաքական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, բարերար Ավետիք Չալաբյանը հանդես է եկել հայտարարությամբ։

Չալաբյանը կալանավորվել է երկու ամսով։ Համաձայն ՀՀ ՔԿ հաղորդագրության՝ նա ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։

«Մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգինձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։,- ասվում է հայտարարությունում:

Նրա խոսքով՝ որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն այս օրերին՝ ընտանիքի անդամներին, ընկերներին, փաստաբաններին, համախոհներին։
«Միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»,- ասվում է Չալաբյանի հայտարարությունում:

Չալաբյանի գործը

ՀՀ ՔԿ 163-րդ հոդվածով (Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը) քրեկան գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել լրատվական կայքերից մեկում հրապարակված «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար» վերտառությամբ: մի ձայնագրություն։

Քննություն իրականացնող մարմինը կարծում է, որ հանցագործության մեջ կասկածվող երկու անձ, այդ թվում՝ Չալաբյանը, Ագրարային համալսարանի ուսխորհրդի ղեկավարին առաջարկել են 2 մլն դրամ (մոտ 4,4 հազար դոլար)՝ վճարի դիմաց հանրահավաքներին 2000 ուսանողի մասնակցությունը կազմակերպելու համար։

Չալաբյանի կալանավորումը բուռն արձագանք առաջացրեց հասարակական-քաղաքական գործիչների, հայկական բիզնեսի ներկայացուցիչների և այլոց շրջանում։ Կարծիք կա, որ Չալաբյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի՝ հաշվի առնելով նրա ակտիվ աջակցությունը «5165» ընդդիմադիր շարժման գործունեությանը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր ֆեյսբուքյան հայտարարությունում համոզմունք է հայտնել, որ Չալաբյանի կալանավորումը նրա ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման պատասխան արձագանքն է։ Չալաբյանը պարբերաբար դեմ է արտահայտվել բանակի կանխամտածված ու հետևողական քայլերով հեղինակազրկմանն ու Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ներկայիս իշխանության դիրքորոշմանն»,- ասվում է հայտարարությունում։
Խորհուրդը հորդորել է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: