Բավ է պառակտվել
05-05-2020 22:07

Առավոտյան Քննչական կոմիտեի՝ երեկոյան ԱԱԾ–ի տնօրենի տեղակալ

Դեռ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
Նշանակման թանաքը դեռ չէր չորացել, երբ այսօր պարզ դարձավ, որ Քյարամյանը ազատվել է աշխատանքից։ Այս լուրն էլ դեռ սևով սպիտակի վրա նոր էր գրվել ու 24 ժամ էլ չէր լրացել, երբ պարզվեց Քյարամյանը այլ աշխատանքի է անցել։ Այսիքն հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ի դեպ լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում ՔԿ նախագահի տեղակալ նշանակվելուց հետո Քյարամյանն ասել էր, թե «բացարձակ տեղեկություն չունի ՔԿ-ում ինչ ոլորտներ է համակարգելու»:
Թե ԱԱԾ –ում ինչ ոլորտ կհամակարգի ժամանակը ցույց կտա, գուցե մինչև իրիկուն այլ աշխատանքի նշանակում էլ լինի։

 

Արմինե Գևորգյան