Բավ է պառակտվել
04-11-2014 09:49

Պայմանավորված իշխանափոխություն

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իշխանություն-եռակ տանդեմում: Լարվածությունը մեծացել է, քանի որ ԲՀԿ առաջնորդը «առյուծի սիրտ» է կերել (չլինի՞ իր պահած առյուծներից մեկի) ու իշխանության հետ խոսքուզրույցի ժամանակ հայտարարել, թե մինչեւ վերջ գնալու է: Սա հարուցել է իշխանավորների զարմանքը, թե բա բիզնեսնե՞րդ, ախր ոտքով գլխով կորելու ես: Ծառուկյանի համոզվածությունից ու պատրաստակամությունից ենթադրել են, որ իրականում իշխանության թեւերից մեկի «ձեռքով» է այդ վերջնագծին հասնելու: Այլ խոսքով, ստացվում է «հեղափոխություն» անում են իշխանության ներսի որոշ մարդիկ՝ Ծառուկյանի դեմքով։ Պայմանավորված իշխանափոխություն»։