Բավ է պառակտվել
04-04-2014 12:07

«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ արագ զարգացան Վարչապետի հրաժարականի նախադրյալները». Ա՚ Մելիքյան

«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ արագ զարգացան Վարչապետի հրաժարականի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական նախադրյալները»,-gisher.news-ի թղթակցի հետ զրույցում, անրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականին, ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Մելիքյանն ուշագրավ համարեց նաև որ երկու օր առաջ հրաժարական էր տվել Ղազախստանի վարչապետն, իսկ մինչ այդ պաշտոնանկ արվեց Ղրղզստանի կառավարությունը՝ այդ երկրի նոր վարչապետն ու կառավարության կազմը երեկ հաստատվեցին: «Կարող եմ ենթադրել, որ թվացյալ ազատականության շրջանը ետխորհրդային տարածքում ավարտին է մոտենում»,-եզրափակեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտնեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանը երեկ ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ՀՀ Նախգահի կողմից:

 Տաթև Առաքելյան