Բավ է պառակտվել
17-11-2016 10:37

Արմեն Ամիրյանը սկզբունքորեն դեմ է կուսակցական դառնալուն

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սկզբունքորեն դեմ է կուսակցական դառնալուն:

Ըստ տեղեկությունների, մինչև ՀՀԿ համագումարը բոլոր նորանշանակ նախարարները կանդամագրվեն ՀՀԿ-ին։ Միակ նախարարը, ով մինչ այս պահը համառում է՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:

Օրերս Հանրապետական կուսակցության անդամ դառնալու մասին հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ՀՀԿ-ի առաջիկա նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը կդառնա կուսակցության անդամ և նույնիսկ կզբաղեցնի փոխնախագահներից մեկի պաշտոնը: