Բավ է պառակտվել
12-11-2018 12:45

Արմեն Աշոտյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ խմբակցության կողմից

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին։

Նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անցկացրել է գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ կուսակցական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նորընտիր առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
“Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։
Միաժամանակ լինելու եմ նաև ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը”,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջին։։
Աշոտյանը վստահություն է հայտնել, որ “նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իր գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը և վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին”։
“Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված և քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրություն ՝ դիմելու ձեզ և ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։
Շնորկահալ կլինեմ ցանկացած աջակցության համար”,-գրել է նա։