Բավ է պառակտվել
07-03-2023 13:35

Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման իրավիճակը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, հայտնում է ԱԽ մամլո ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական հարձակման դեպքին և ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների համակարգված քաղաքականության մաս է. Փաշինյան
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը
Լաչինի միջանցքի շրջափակումը Բաքվի ցեղասպան քաղաքականության դրսևորումն է․ Արցախի ԱԳՆ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը