Բավ է պառակտվել
14-07-2021 12:45

Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի ԱԳՆ առաջին փոխնախարար

Երեկ Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Վարչապետի պաշտոնակատարի հուլիսի 14-ի մեկ այլ որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

Մայիսի 31-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը պաշտոնից ազատելու մասին։ Արտաքին գործերի չորս փոխնախարարներից երեքն՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, նույնպես ազատվել են զբաեղեցրած պաշտոններից:

Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար: Հունիսի սկզբին Գրիգորյանը մեղադրել էր ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանին անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ գերիների վերադարձը տորպեդահարելու մեջ: