Բավ է պառակտվել
22-05-2014 14:44

«Քանի ՀՀ-ում իշխանությունը և բիզնեսն իրարից չեն տարանջատվել, բարեփոխում հնարավոր չէ».Ա. Մարտիրոսյան

«Շատ հիասթափված եմ և տպավորություն  եմ ստացել, որ այն բարի ցանկությունների շտեմարան էր», -այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անրադառնալով կառավարության նոր ծրագրին, նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Բանախոսի  խոսքով՝ ծրագիրն ուսումնասիրելու ընթացքում ընդամենը երեք թիվ է տեսել, որոնք վերաբերում էին տնտեսական աճին, նվազագույն աշխատավարձին, աղքատության ցուցանիշը կրճատելուն, իսկ «Հասկանալի է, որ Արևմուտքից և Ռուսաստանից ֆինանսական աջակցության ակնկալիքներ չունենք, մնում է երրորդ աղբյուրը՝ ներքին միջոցները, որը նույնպես գոյություն չունի»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց, թե 
այս նոր կառավարության ներկայացրած ծրագիրն ավելի լղոզված է, քան նախորդները։ «Այս կառավարությունից որևէ ակնկալիք չունեմ, այն բարեփոխում իրականացնելու որևէ հնարավորություն չունի:»,-ընդգծեց «Ժառանգության» փոխնախգահը: Եզրափակելով խոսքը Արմեն Մարտիրոսյանն ավելացրեց «Քանի դեռ Հայաստանում իշխանությունը և բիզնեսն իրարից չեն տարանջատվել, որևէ բարեփոխում ակնկալել հնարավոր չէ»: