Բավ է պառակտվել
20-07-2018 18:51

Արմեն Սարգսյանը կարևոր է համարել հայ–ռուսական համագործակցությունը

Երևանի ու Մոսկվայի միջև երկկողմանի համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար։ Այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողովի մասնակիցներին հղած  իր ուղերձում։

«Գիտաժողովի կազմակերպումը մեկ անգամ ևս վկայում է ՌԴ հետ ՀՀ փոխվստահելի ռազմավարական համագործակցության և այն հետագայում ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։  «Մեր երկկողմանի համագործակցությունը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի համար։ Կարևոր է նաև այն, որ կողմերը չեն սահմանափակվում երկկողմանի ձևաչափերով»։ 

Միաժամանակ նախագահը նշեց, որ երկկողմանի հարաբերություններում կարևոր է նաև այն փաստը, որ կողմերը չեն բավարարվում համագործակցության առկա մակարդակով, և ուղղիներ են փնտրում այն զարգացնելու համար։

«Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովն անցկացվում է Երևանում «The Armenian Interest» կենտրոնի աջակցությամբ։ Գիտաժողովի նպատակն է երկկողմանի հարաբերություններում հիմնական խնդիրների բացահայտումն է դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով, ինչպես նաև կողմերի հնարավորությունների որոշումը Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական, տնտեսական ու սոցիալ-մշակութային երկխոսությունը ամրապնդելու համար։