Բավ է պառակտվել
12-03-2021 18:09

Արմեն Սարգսյանը գտնվում է հիվանդանոցում․ ի հայտ են եկել բարդություններ կապված կորոնավիրուսի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հիվանդացել էր COVID-19-ով, հիվանդությունն ընթացել էր բարդություններով:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հետազոտվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Այս մասին ուրբաթ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ նախագահը սրտի հետ կապված խնդիրներ ունի և ստենտավորման վիրահատություն է անցնում «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

«Նախագահի մոտ բարդություններ են առաջացել կորոնավիրուսի պատճառով, և նա այժմ հետազոտվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում», - ասել է Պետրոսյանը՝ այսպիսով հերքելով վիրահատության մասին լուրերը:

Հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նախագահը մեկուսացվել էր և բուժվում էր բժիշկների հսկողության տակ Լոնդոնում: Հիվանդությունն ընթանում էր բարդություններով: Սարգսյանը Հայաստան վերադարձավ փետրվարի 9-ին:

Հիշեցնենք, որ Նախագահը մարտի 13-ին իր նստավայր էր հրավիրել վարչապետին, խորհրդարանական ուժերի և ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներին՝ քննարկելու Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: