Բավ է պառակտվել
17-12-2018 13:11

Արմեն Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նախագահի երդմնակալությանը․հայերը և վրացիները եղբայրներ են

  Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, որը կայացել է Թելավիում՝ Իրակլի II-ի պալատում։ 

“Հայ և վրաց ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն։ Մենք, իրոք, եղբայրական ժողովուրդներ ենք”,- ասել է Սարգսյանը լրագրողներին։
Նրա խոսքերով՝ այդ պատճառով էլ բնական է իր ներկայությունը երդմնակալության արարողությանը։
“Շնորհավորում ենք Վրաստանին, և հաջողություն մաղթում նախագահին”,- ասել է Սարգսյանը։
Նա նաև կարճ առանձնազրույցներ է ունեցել այլ երկրներ պատվիրակությունների ղեկավարների և հյուրերի հետ։