Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ:
«Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտել և մանիպուլացրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը։ այաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից»,- գրել է Մարուքյանը Twitter-ում։