Բավ է պառակտվել
22-08-2022 10:52

«Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ինչ է ուզում»․ ԵՄ դեսպանը՝ երկրի եվրաինտեգրման ուղու մասին

Եվրամիությունը չի փորձում մրցակցության մեջ մտնել միջազգային այլ գործընկերների հետ, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք Հակաստանի համար եվրոպական ինտեգրման ճանապարհը վերջնական նպատակակետ ունի՞, թե՞ սա անընդհատ շարունակվող, չդադարող գործընթաց է, Վիկտորին նշել է, որ դա Հայաստանը պետք է որոշի։

«Հայաստանն է սահմանում մեր համագործակցության տեմպերը: 2013 թվականը հեշտ չէր Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, բայց կարծում եմ՝ ՀԸԳՀ-ի (Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ խմբ․) միջոցով մենք ապահովել ենք հարաբերությունների շատ լավ հիմքը: Կա մեկ սկզբունք, որը կարևոր է Եվրոպական միության համար. «Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը մեր Արևելյան գործընկերների հետ, բայց մենք դա կանենք ըստ յուրաքանչյուր երկրի ցանկության»:Այստեղից էլ բխում է «ավելին՝ ավելի և քիչ՝ քչի դիմաց» սկզբունքը, ըստ որի՝ գործընկեր պետություններն իրենք են որոշում համագործակցության մակարդակը»,- ասել է նա։

Դեսպանը կարևորել է վերջին տարիների համագործակցության տեսանելի դրական արդյունքը։

«ՀԸԳՀ շրջանակային համաձայնագիրը ցույց է տալիս, որ մեզ հաջողվեց սերտ հարաբերություններ հաստատել, մինչդեռ Հայաստանը միաժամանակ անդամակցում է մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ըստ իս՝ այս համաձայնագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք գտել կարգավորելու այս իրավիճակը և ընդառաջ գնալու Հայաստանի նկրտումներին: Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչ են ուզում»,- ասել է նա։

Միաժամանակ Վիկտորինն ընդգծել է, որ լինելով հաստատակամ եվրոպացի կողմ է Եվրոպական միության հետ կապերի խորացմանը։

«Եվրամիությունը և իր անդամ պետությունները միասին և շատ ակտիվ աշխատում են «Team Europe/Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: Սա մեր՝ ԵՄ-ի և անդամ պետությունների ներգրավվածության և համագործակցության ոգու հստակ դրսևորումն է: Եվ այն տվել է բավականին դրական արդյունքներ, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո անդամ պետությունները միացան մեր նախաձեռնություններին՝ տրամադրելով օգնություն խոցելի խմբերին, հիմա էլ՝ Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերին, մասնավորապես՝ «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը Հայաստանի հարավում՝ Սյունիքում»,- ասել է նա։