Բավ է պառակտվել
03-09-2021 15:38

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման. ԱԽ

Պաշտոնական Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին, սահմանազատման աշխատանքները սկսելու համար։ Դա թույլ կտա լուծել ստեղծված սահմանային ճգնաժամը։

Հայաստանը պատրաստ է սահմանազատման ու սահմանագծման, ինչի մասին երկրի ղեկավարությունն արդեն հայտարարել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Այնուամենայնիվ, որևէ աշխատանք այս պահին չի ընթանում։ Ըստ պաշտոնյայի՝ հայկական կողմը սպասում է Ադրբեջանի արձագանքին։ Գրիգորյանը հուսով է, որ արձագանքը դրական կլինի, ինչը թույլ կտա սկսել աշխատանքները սահմանային ճգնաժամն արագ կարգավորելու համար։
Հիշեցնենք, որ թշնամու զորքերը մայիսի 12 -ից գտնվում էին հայկական տարածքում` Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Հակառակորդը պարբերաբար կրակում է նշված բնակավայրերի ուղղությամբ:
Պաշտոնական Երևանը պահանջում է դուրս բերել ադրբեջանական ուժերն իր ինքնիշխան տարածքից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կգործարկի ուժային տարբերակը։