Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիներին փոխանակելու պատրաստակամության մասին։
«բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած»,-ասել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում։
Նա նշել է, որ պատրաստ է համագործակցել տարածքների ականազերծման հարցում՝ հավելելով, որ հայկական կողմը 2021 թվականին Լեռնային Ղարաբաղից ստացել է ականապատ դաշտերի քարտեզները և հանձնել Ադրբեջանին որպես բարի կամքի արտահայտություն։
«Ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ։ Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն»,- ասել է նա։