Բավ է պառակտվել
24-11-2014 12:54

Հայաստանն ու Ադրբեջանը դատապարտված են խաղաղության

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին վերահստատեց, որ Լեհաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենք չվաճառելու դիրքորոշմանը:Պատասխանելով հայ-լեհական ձեռնարկության հիմնադրման մասին հարցին՝ դիվանագետը նկատեց, որ ձեռնարկությունը կթողարկի անձնական պաշտպանության համար նախատեսված արտադրանք: «Դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է զրահաբաճկոնով կամ սաղավարտով որեւէ մեկին վնասել: Իհարկե, եթե դրանք չօգտագրծել մոտ տարածությունից հարցված հասցնելու նպատակով»: Դեսպանի խոսքով՝ շփման գծում ցանկացած լարվածություն, ագրեսիվ հռետորաբանություն խոչընդոտում են կայունության հաստատմանն ու հակամարտության կարգավորմանը: Դեսպանը օրինակ բերեց 100-ամյա պատերազմը: «Նույնիսկ Եվրոպայում հարյուրամյա պատերազմն ավարտվեց համաձայնագրով: Հայաստանն ու Ադրբեջանը դատապարտված են խաղաղության, նրանք հարեւաններ են եւ աշխարհագրությունը չեն կարող փոխել», - ընդգծեց Զդիլավ Ռաչինսկին:
Դեսպանը հիշեցրեց, որ հակամարտության կարգավորման այլ ձեւաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գոյություն ունենալ չի կարող. «Չեմ կարծում, որ Հայաստանը շահագրգռված է ձեւաչափի փոփոխության մեջ: Պետք չէ ծայրահեղականությունների հետեւից ընկնել եւ գերագնահատել համանախագահների հնարավորությունները: Կողմերը պետք է իրենք ցանկանան արդյունքի հանել: Անհիմն եմ համարում այն սպասումները, որ Մինսկի խումբը կարող է ավելին, քան հենց կողմերը»: