Երևանն ու Բաքուն պետք է գնան դժվարին փոխզիջումների, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելիության սահմաններում է, բայց մենք միշտ ասել ենք, որ դրան հասնելու համար կողմերը պետք է գնան դժվարին փոխզիջումների»,- ասել է Միլլերը:
Նրա խոսքով, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է բանակցություններ վարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ օգնելու նրանց գնալ այդ փոխզիջումներին՝ խաղաղության հասնելու համար։
Միաժամանակ Միլլերը ձեռնպահ է մնացել Լաչինի միջանցքում իրավիճակի սրման վերաբերյալ մեկնաբանություններից։
Բավ է պառակտվել