Բավ է պառակտվել
28-04-2022 18:10

Զախարովա. Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են մերձեցման խաղաղ պայմանագրի հարցում

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղության պայմանագրի հարցով ընդառաջ քայլերի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ թեմայով եռակողմ բարձր մակարդակի շփումներ են մշակվում»,- ասել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների բարձր դիվանագիտական ​​ակտիվությունը մեծացել է և, փաստորեն, կաթվածահար արել երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքն, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հրաժարվել են համագործակցությունից։

Նա նշել է, որ ռուսական կողմը կատարվածի մեջ պատահականություն և զուգադիպություն չի տեսնում։

«Մենք արձանագրեցինք Բրյուսելի անպատշաճ փորձերն՝ յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակով պայմանավորվածությունները և այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, որ որպես բանակցությունների հիմք են դիտարկվում բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունները։

«Մենք շարունակում ենք ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումն» - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ արդեն գոյություն ունեցող բանակցությունների ձևաչափերում, սակայն նախապատվություն է տալիս նրանց, որոնք իրական արդյունք են տալիս։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: