Բավ է պառակտվել
12-04-2023 15:25

Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են Ռուսաստանում երկկողմ բանակցությունների առաջարկը․ Զախարովա

Ռուսաստանը չի թուլացնում ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցելուն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ժամկետների և կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,-ասել է նա։