Բավ է պառակտվել
12-04-2024 17:45

Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին

Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

«Հայաստանը և Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք և տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման, կարողությունների զարգացման ծրագրերի և այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական միության միջև առկա փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարևորությունը:

«Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնց իրականացմանը ձեռնամուխ ենք եղել, և հնարավորություն կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական և էներգետիկ ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական և անվտանգային երկխոսության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր:

ԵՄ-ն և Հայաստանը աշխատում են համագործակցության նոր օրակարգի վրա. դեսպան Մարագոս
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանում ԵՄ դիտորդների ուղղությամբ
Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը կնպաստի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանը. Փաշինյան
Հայաստանի բնակչության 17%-ը ցանկանում է ինտեգրվել ԵՄ-ին, 14%-ը՝ Ռուսաստանին.GALLUP-ի հարցում